Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խոլեստերինի դեմ պատրաստուկները մեծացնում են կատարակտի վտանգը

Խոլեստերինի դեմ պատրաստուկները մեծացնում են կատարակտի վտանգը
26.09.2013 | 12:23

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով և ընդունում են խոլեստերինի դեմ դեղորայքային պատրաստուկներ, սովորաբար 27 տոկոսով մեծանում է կատարակտի (աչքի ոսպնյակի մթագնում) աճը:
Հետազոտողները վերջին ութ տարում ուսումնասիրել են տարբեր տարիքի շուրջ 14 հազար հիվանդության պատմություն: Սա բժիշկներին թույլ է տվել հայտնաբերել որոշակի կապ` օգտագործվող դեղորայքային պատրաստուկների միջև, որոնք իջեցնում են խոլեստերինը, և կատարակտի ռիսկերը մեծանում է մեկ երրորդով:
Գիտնականներն այդ փաստը բացատրել են նրանով, որ խոլեստերինն անհրաժեշտ է մարդուն` աչքի նորմալ վիճակը, ինչպես նաև աչքի ոսպնյակի թափանցիկությունը պահպանելու համար:
Մեծ Բրիտանիայում մարդիկ առավել հաճախ են օգտվում բժիշկ-մասնագետների պատրաստած` խոլեստերինի դեմ պայքարող պատրաստուկներից: Այդ դեղերը, որոնք նախատեսված են միայն այն հիվանդների համար, ովքեր սրտի կաթվածի և ինֆարկտի հանդեպ ունեն 20 տոկոսի ռիսկ, թեև նվազեցնում են խոլեստերինը, այնուամենայնիվ, առաջացնում են այլ հիվանդություններ` շաքարախտ, փորկապություն, գլխացավ, այլ բնութի նևրալգիա, մկանային կմախքի կորուստ, ինչպես նաև խնդիրներ` կապված երիկամի և լյարդի հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ